ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին է դիմել Ղարաբաղյան կրակի դադարեցման հարցով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին է դիմել Ղարաբաղյան կրակի դադարեցման հարցով
06.10.2020 | 16:33

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պնդում է, որ տարածաշրջանային և միջազգային խաղացողները կօգնեն բարելավել իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որ շարունակվում է՝ չնայած միջազգային հանրության ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչերին: Նա ցնցված է բնակելի տարածքների գնդակոծման հաղորդագրություններից:

«Գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս ընդգծում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ